00:17  ,  21 հուլիսի, 2021

Տոկիո-2020․ Օլիմպիական Հովհաննես Բաչկով

NEWS.am Sport-ը ներկայացնում է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում հուլիսի 23-ից օգոստոսի 8-ն անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք նվաճած հայ մարզիկներին։

Հովհաննես Բաչկով, բռնցքամարտ, 63 կգ քաշային կարգ

Ծնվել է 1992 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիում։

Անձնական մարզիչ՝ Ռուդիկ Մկրտչյան

Ամուսնացած է, ունի երկու որդի։  

Հովհաննես Բարկովը Հայաստանի բազմակի չեմպիոն է, միջազգային մրցաշարերի հաղթող, 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 եւ 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։  

Հովհաննես Բաչկովը  հանդես է գալիս նաեւ պրոֆեսիոնալ ռինգում։ 2020 թվականի հուլիսի 29-ին պայմանագիր է կնքել MTK Global մենեջերական ընկերության հետ։ Առաջին մենամարտն անցկացրել է 2020 թվականի հոկտեմբերի 9–ին Դուբայում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի Rotunda Rumble IV երեկոյի ընթացքում, որտեղ միաձայն որոշմամբ հաղթել է 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին։

Երկրորդ մենամարտն անցկացրել է 2021 թվականի ապրիլի 9-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում #MTKFightNight երեկոյի ընթացքում, որտեղ առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել ազգությամբ թուրք, Ուկրաինան ներկայացնող Բինալի Շախմանդարովին։

Տոկիո-2020 օլիմպիական ուղեգիրը նվաճել է Եվրոպայի վարկանիշով։ Իր քաշային կարգում Հովհաննես Բաչկովը Եվրոպայի առաջին համարն է։

Ուղեգիրը հաստատվել է 2021 թվականի հունիսի 28-ին։

Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020–ում ռինգ դուրս կգա հուլիսի 25-ին, Երեւանի ժամանակով 07։15–08։40–ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English