19:11  ,  28 հունիսի, 2021

Հովհաննես Բաչկովը ստացավ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր

Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ստացել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր, հաղորդում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Գյումրեցի բռնցքամարտիկը հանդես կգա 63 կգ քաշային կարգում։ Նա Հայաստանի 15–րդ օլիմպիականն է առաջիկա Խաղերում։

Հայաստանի օլիմպիականների  կազմում են նաեւ հունահռոմեական  ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Արման  Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը,  հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ  Իզաբելա Յայլյանը (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), եռացատկորդ Լևոն Աղասյանը և ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում