13:08  ,  15 հունիսի, 2021

«Տոտենհեմն» ու «Էվերտոնը» հետաքրքրված են Մարաշլյանով

Անգլիական «Տոտենհեմն» ու «Էվերտոնը» հետաքրքրված են MLS-ում հանդես եկող ամերիկյան «Լոս Անջելեսի» ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանի ծառայություններով, հաղորդում է The Telegraph-ը:

Ակնկալվում է, որ 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կարող է արժենալ 10 միլիոն ֆունտ ստերլինգ: Գործարքը կարող է տեղի ունենալ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Դիեգո Ռոսի Մարաշլյանը 2017 թվականից է հանդես գալիս «Լոս Անջելեսում», որի կազմում MLS-ի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 5 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ: Նա մի քանի անգամ հրավիրվել է Ուրուգվայի հավաքական, սակայն խաղաժամանակ չի ստացել ազգային թիմում: Transfermarkt-ը նրա տրանսֆերային գինը գնահատում է 20 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում