Երևանի «Նոայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Դմիտրի Գունկոն կգլխավորի «Արարատ-Արմենիան», հաղորդում է Sport24-ը։
Ռուս մասնագետը 2020 թվականի հոկտեմբերից էր գլխավորում «Նոան», որն այս մրցաշրջանում դարձավ Հայաստանի փոխչեմպիոն: Դրանից առաջ նա աշխատում էր ռուսական «Խիմկիում», որի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2020թ. օգոստոսից մինչև սեպտեմբեր: Գունկոն երկար տարիներ աշխատել է «Մոսկվայի» սպարտակի տարբեր տարիքային թիմերում:
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է ռուսաստանցի Անատոլի Բայդաչնիի հեռանալուց հետո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում