18:04  ,  5 հունիսի, 2021

«Ռոլան Գարոս». Նովակ Ջոկովիչը խնդիրներ չունեցավ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջանում վստահ հաղթանակ տարավ լիտվացի Ռիչարդաս Բերանկիսի նկատմամբ: 1 ժամ 34 րոպե տևած մրցախաղում սերբ թենիսիստն առավելության հասավ 6:1, 6:4, 6:1 հաշվով:

1/8 եզրափակիչում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի իտալացի Լորենցո Մուզետին, որը երրորդ շրջանում 5 սեթում ուժեղ գտնվեց իր հայրենակից Մակրո Չեկինատոյից՝ 3:6, 6:4, 6:3, 3:6, 6:3:

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 34,3 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում