21:05  ,  4 հունիսի, 2021

«Ռոլան Գարոս». Սերենա Ուիլյամսը չորրորդ շրջանում է (ֆոտո)

Ամերիկացի Սերենա Ուիլյամսը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության չորրորդ շրջան։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի մենախաղի 23–ակի չեմպիոն մրցեց ամերիկացի Դենիել Քոլինզի հետ։ 39–ամյա մարզուհին առավելության հասավ 6։4, 6։4 հաշվով։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Սերեան Ուիլյամսը կհանդիպի մրցաշարի 7–րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինայի հետ, որը երրորդ շրջանում 6։1, 6։4 հաշվով պարտության է մատնել ռուսաստանցի Ելենա Վեսնինային։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 34,3 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում