Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/8 եզրափակիչի չորրորդ խաղում գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսը» տանը 92:100 հաշվով պարտվել է «Ֆինիքսին», որը հավասարեցրել է շարքի հաշիվը՝ 2:2:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Լեբրոն Ջեյմսը, որը «Լեյքերսի» կազմում վաստակել է 25 միավոր:
Կևին Դյուրանտի 42 միավորները «Բրուքլինին» օգնել են հաղթել «Բոստոնին»՝ 141:126: «Բոստոնի» կազմում 40 միավոր է հավաքել ամերիկացի Ջեյսոն Տեյտումը:
Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:
NBA, 1/8 եզրափակիչ
«Լեյքերս» – «Ֆինիքս»՝ 92:100 (24:23, 26:31, 15:27, 27:19)
Շարքի հաշիվը՝ 2:2
«Ատլանտա» – «Նյու Յորք»՝ 113:96 (25:26, 28:23, 35:22, 25:25)
Շարքի հաշիվը՝ 3:1
«Բոստոն» – «Բրուքլին»՝ 126:141 (34:33, 26:40, 31:39, 35:29)
Շարքի հաշիվը՝ 1:3
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում