21:18  ,  29 մայիսի, 2021

Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը, կազմում կան փոփոխություններ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Ազգային թիմի կազմում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Վատառողջ լինելու պատճառով հավաքին և առաջիկա հանդիպումերին չի մասնակցի Գևորգ Ղազարյանը: «Ալաշկերտի» հարձակվող Դավիդ Դավիդյանը վնասվածք է ստացել «Արարատ-Արմենիայի» դեմ Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին տուրի խաղում և նրա փոխարեն հավաքական է հրավիրվել Էդգար Բաբայանը: Հավաքականին է միացել նաև «Նոայի» պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Այսպիսով, ֆուտբոլի ակադեմիայում մարզական հավաքը սկսել և առաջին մարզմանը մասնակցել են հետևյալ 17 ֆուտբոլիստները․

Դարպասապահներ

Դավիդ Յուրչենկո - «Ալաշկերտ»

Արման Ներսեսյան - ԲԿՄԱ

Գրիգոր Մելիքսեթյան - «Արարատ»

Պաշտպաններ

Անդրե Կալիսիր - «Սիլկեբորգ» (Դանիա)

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Ալբերտ Խաչումյան - «Արարատ-Արմենիա»

Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Հակոբ Հակոբյան - «Ուրարտու»

Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ - «Նոա»

Կիսապաշտպաններ

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ

Կարեն Մուրադյան - «Արարատ»

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Արթուր Միրանյան - «Ուրարտու»

Կարեն Մելքոնյան - «Ուրարտու»

Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վահան Բիչախչյանը, Էդգար Բաբայանը և Սարգիս Ադամյանը ազգային հավաքականին կմիանան մայիսի 30-ին Խորվաթիայում։ 

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Խոակին Կապառոսի գլխավորած թիմը խորվաթական Վելիկա Գորիցա քաղաքում ընկերական հանդիպում կանցկացնի աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հետ, իսկ հունիսի 5-ին Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում կմրցի Շվեդիայի հավաքականի հետ:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում