Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 14-րդ տուրում առաջատար «Աստանան» 2:2 հաշվով ավարտեց «Կասպիյի» հետ արտագնա հանդիպումը: Առաջին խաղակեսից հետո հյուրերն ունեին 2 գոլի առավելություն, սակայն չկարողացան պահպանել հաղթական հաշիվը:
Մայրաքաղաքային թիմի կազմում խաղի հաշիվը 8-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որն անցկացրեց ամբողջ հանդիպումը: Դա 27-ամյա Բարսեղյանի չորրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում: Նախորդ տուրում նա գրավել էր գործող չեմպիոն «Կայրաթի» դարպասը:
Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն «Աստանայի» մեկնարկային կազմում խաղաց 78 րոպե:
«Աստանան» 34 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Տոբոլից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում