18:33  ,  22 մայիսի, 2021

Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է եւս մեկ մրցաշրջան անցկացնել «Ռոմայում»

Հենրիխ Մխիթարյանի իտալացի գործակալ Մինո Ռայոլայի եւ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպանը որոշել է եւս մեկ մրցաշրջան անցկացնել իտալական ակումբում, հաղորդում է Calciomercato–ն։

Մոուրինյոն ամռանը «Ռոմայի» գլխավոր մարզիչի պաշտոնում կփոխարինի պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկային։ 32–ամյա Մխիթարյանի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ ավարտվում է հունիսին։

Մխիթարյանն ու Մոուրինյոն միասին աշխատել են «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն մարզիչի հետ լարված հարաբերությունների պատճառով 2018թ. հունվարին հայ ֆուտբոլիստը տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 33 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։ Մխիթարյանի ու «Ռոմայի» միջև պայմանագրի կետերից մեկի համաձայն՝ այս մրցաշրջանում 25 հանդիպման մասնակցելուց հետո ֆուտբոլիստը կարող է ավտոմատ երկարաձգել պայմանագիրը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English