Ռուսաստանցի Կարեն Խաչանովը ծննդյան 25–ամյակի օրը դուրս է եկել Լիոնի АТР 250 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հայ թենիսիստը մրցել է ֆրանսիացի Ռիշար Գասկեի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:1, 7:6 (7:3)։ Մրցապայքարը տեւեց 1 ժամ եւ 26 րոպե։
Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի բրիտանացի Քեմերոն Նորիի եւ ֆրանսիացի Արթուր Ռինդերկնեխի դիմակայության հաղթողը։
Լիոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում