Մադրիդի «Ռեալի» 48-ամյա ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Արքայական ակումբի ֆուտբոլիստներին հայտնել է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է պաշտոնից, հաղորդում է Goal.com-ը։
Զիդանն իր որոշման մասին ֆուտբոլիստների հետ հանդերձարանում խոսել է «Սեւիլիայի» դեմ Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի հանդիպումից առաջ։ Մայիսի 9-ին տեղի ունեցած այդ խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 2։2։
Հիշեցնենք, որ Զիդանը երկրորդ անգամ «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնը ստանձնել է 2019 թվականին։ Դրանից առաջ նա իսպանական թիմը գլխավորել էր 2016-2018-ին։ Զիդանի ղեկավարությամբ «Ռեալը» դարձել է Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր ու Իսպանիայի կրկնակի չեմպիոն։
Իսպանիայի ընթացիկ առաջնության 36-րդ տուրից հետո «Ռեալը» 78 միավորով երկրորդ տեղում է և 2 միավոր է հետ առաջատար Մադրիդի «Աթլետիկոյից»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում