00:41  ,  13 մայիսի, 2021

«Ռոման» պարտվեց «Ինտերին», Մխիթարյանը գրավեց չեմպիոնի դարպասը, օրվա արդյունքները (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Ռոման» Միլանում հյուրընկալվեց նորընծա չեմպիոն «Ինտերին» եւ պարտություն կրեց 1։3 հաշվով։

Հռոմեական թիմի գոլը 31-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն օգտագործեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի սուր փոխանցումը։

«Ռոման» 58 միավորով 7-րդ տեղում է եւ չունի 6-րդ տեղում գտնվող «Լացիոյին» հասնելու հնարավորություն։ Մայրաքաղաքային մյուս թիմը 1։0 հաշվով հաղթեց «Պարմային» եւ վաստակել է 67 միավոր։ «Ինտերը» 88 միավորով է առաջին տեղում։

«Ատալանտան» 2։0 հաշվով հաղթեց «Բենեւենտոյին» եւ 75 միավորով երկրորդն է։ Նույնքան միավոր ունի երրորդ տեղում ընթացող «Միլանը», որը 7։0 հաշվով պարտության մատնեց «Տորինոյին»։

«Յուվենտուսը» 3։1 հաշվով հաղթեց «Սասուոլոյին» եւ 72 միավորով 5-րդն է՝ 1 միավոր հետ մնալով չորրորդ տեղում գտնվող «Նապոլիից»։

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Ինտեր» - «Ռոմա»՝ 3։1 (տեսանյութ)

Մարսելո Բրոզովիչ, 11, Մատիաս Վեսինո Ֆալերո, 20, Ռոմելու Լուկակու, 90 - Հենրիխ Մխիթարյան 31

«Տորինո» - «Միլան»՝ 0։7 (տեսանյութ)

Տեո Էրնանդես, 19, 62, Ֆրանկ Կեսիե, 26, 11մ, Բրաիմ Դիաս, 50, Անտե Ռեբիչ, 67, 72, 79

«Ատալանտա» - «Բենեւենտո»՝ 2։0

Լուիս Մուրիել, 22, Մարիո Պաշալիչ, 67

Հեռացում՝ Լուկա Կարդիրոլա, («Բենեւենտո»), 82, երկրորդ դեղին քարտ

«Սասուոլո» - «Յուվենտուս»՝ 1։3 (տեսանյութ)

Ջակոմո Ռասպադորի, 59 - Ադրիեն Ռաբյո, 28, Կրիշտիանու Ռոնալդու, 45, Պաուլո Դիբալա, 66

«Լացիո» - «Պարմա»՝ 1։0

Չիրո Իմոբիլե, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում