11:54  ,  11 մայիսի, 2021

Մբապեն ընդգրկվել է Ֆրանսիայի օլիմպիական հավաքականի նախնական հայտացուցակում

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ընդգրկվել է Ֆրանսիայի օլիմպիական հավաքականի նախնական հայտացուցակում Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար, հայտնում է L'Equipe-ը:

Ցուցակում տեղ են գտել 85 խաղացողներ: Նշվում է, որ 22-ամյա Մբապեի մասնակցությունը Տոկիո-2020-ին քիչ հավանական է:

Այս ամռանը հարձակվողը Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցելու է Եվրո-2020-ին: Ընթացիկ մրցաշրջանում նա ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 43 հանդիպում, դարձել 37 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարին կարող են մասնակցել մինչև 23 տարեկան խաղացողներ: Թիմերում կարող են ընդգրկվել ընդամենը 3 ֆուտբոլիստներ՝ առանց տարիքային սահմանափակման: Տոկիո-2020-ի խմբային փուլում ֆրանսիացիները կմրցեն Ճապոնիայի, Հարավային Աֆրիկայի և Մեքսիկայի հավաքականների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում