23:10  ,  10 մայիսի, 2021

Մեյսոն Գրինվուդը գերազանցել է Ուեյն Ռունիի ռեկորդը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը գերազանցել է մանչեսթերյան ակումբի լեգենդ Ուեյն Ռունիի ռեկորդը։

Անգլիայի առաջնության 35–րդ տուրում «Աստոն Վիլային» (3։1) խփած գոլի շնորհիվ անգլիացի ֆուտբոլիստը Անգլիայի առաջնությունում 20 տարեկանը չլրացած խփեց 16–րդ գոլը։ Ռունին «Մանչեսթեր Յունայթեդում» մինչեւ 20 տարեկան դառնալը Անգլիայի առաջնությունում խփել էր 15 գոլ։

2021թ. փետրվարին Գրինվուդը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կնքել է նոր պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2025թ. հունիս։ 19–ամյա Գրինվուդը մանչեսթերյան ակումբի ակադեմիայի սան է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում