Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամին հյուրընկալել են «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում։
Ակումբի տնօրենի հետ բռնցքամարտիկը շրջել է ակումբի տարածքում, ծանոթացել մարզաբազային ու պայմաններին, հանդիպել ակադեմիայի սաների հետ, պատասխանել նրանց հարցերին, այնուհետև ներկա գտնվել «Ուրարտուի» գլխավոր թիմի մարզմանը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Իսկ վերջում մարզիչ Ռոբերտ Արզումանյանը Արթուր Աբրահամին է հանձնել «Ուրարտուի» անվանական մարզաշապիկ։ Որպես վերջաբան՝ բռնցքամարտիկը մի քանի անգամ 11-մետրանոց նշակետից հարված կատարեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասին և նույնիսկ հաղթեց փոքրիկ դիմակայությունում։
«Ուրարտուն» հյուրընկալեց Արթուր Աբրահամին Բռնցքամարտիկի այցի լուսանկարները և մանրամասները՝...
Опубликовано Urartu Football Club Вторник, 4 мая 2021 г.
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում