Արթուր Աբրահամին հյուրընկալել են «Ուրարտուում» (ֆոտո)

22:14   4 մայիսի, 2021

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամին հյուրընկալել են «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում։

Ակումբի տնօրենի հետ բռնցքամարտիկը շրջել է ակումբի տարածքում, ծանոթացել մարզաբազային ու պայմաններին, հանդիպել ակադեմիայի սաների հետ, պատասխանել նրանց հարցերին, այնուհետև ներկա գտնվել «Ուրարտուի» գլխավոր թիմի մարզմանը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Իսկ վերջում մարզիչ Ռոբերտ Արզումանյանը Արթուր Աբրահամին է հանձնել «Ուրարտուի» անվանական մարզաշապիկ։ Որպես վերջաբան՝ բռնցքամարտիկը մի քանի անգամ 11-մետրանոց նշակետից հարված կատարեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասին և նույնիսկ հաղթեց փոքրիկ դիմակայությունում։ 

«Ուրարտուն» հյուրընկալեց Արթուր Աբրահամին Բռնցքամարտիկի այցի լուսանկարները և մանրամասները՝...

Опубликовано Urartu Football Club Вторник, 4 мая 2021 г.


© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։