Ֆուտբոլի Հունգարիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության 33-րդ տուրում «Կիշվարդա-2»-ը հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթել է «Մեզկյոկևեշդ-2»-ին:
Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Աբով Ավետիսյանը «Կիշվարդա-2»-ի կազմում անցկացրել է ամբողջ հանդիպումը և դարձել գոլի հեղինակ: 66-րդ րոպեին նա անկյունայինի խաղարկման արդյունքում գլխի հարվածով խփել է հյուրերի երկրորդ գոլը: Հայ ֆուտբոլիստը հանդես է եկել ավագի թևկապով:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին 19-ամյա պաշտպանը Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում հավաքի էր մասնակցել Երևանում և փոխարինման դուրս եկել Բելառուսի թիմի ընկերական խաղում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում