19:11  ,  2 մայիսի, 2021

«Նապոլին» ու «Ատալանտան» միավորներ կորցրին, 39-ամյա Պալասիոյի հեթ-տրիկը (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 34-րդ տուրում «Նապոլին» 1:1 հաշվով ավարտեց «Կալյարիի» դեմ տնային խաղը, իսկ «Ատալանտան» հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց «Սասուոլոյի» հետ՝ 1:1:

«Բոլոնիան» 39-ամյա արգենտինացի հարձակվող Ռոդրիգո Պալասիոյի հեթ-տրիկի շնորհիվ տանը ոչ ոքի խաղաց «Ֆիորենտինայի» հետ՝ 3:3:

«Ատալանտան» հավաքեց 69 միավոր և հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Միլանին»: Չորրորդ տեղում ընթացող «Նապոլին» հետ է 2 միավոր:

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Նապոլի» - «Կալյարի»՝ 1:1 (տեսանյութ)

Վիկտոր Օսիմհեն, 13 – Նաիթան Նանդես, 90+4

«Սասուոլո» - «Ատալանտա»՝ 1:1 (տեսանյութ)

Դոմենիկո Բերարդի, 52 (11մ) – Ռոբին Գոսենս, 32

Հեռացումներ՝ Մարլոն, 75 – Պիերլուիջի Գոլինի, 22

«Բոլոնիա» - «Ֆիորենտինա»՝ 3:3 (տեսանյութ)

Ռոդրիգո Պալասիո, 31, 71, 84 – Դուշան Վլահովիչ, 22 (11մ), 73, Ջակոմո Բոնավենտուրա, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում