13:13  ,  2 մայիսի, 2021

Խոակին Կապառոսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ռուսական «Sputnik V» պատվաստանյութով: Այդ մասին իսպանացի մասնագետը հայտնել է Marca-ի հետ հարցազրույցում:

65-ամյա Կապառոսի խոսքով, պատվաստվել են նաև նրա մարզչական շտաբն ու ֆուտբոլիստները: Մայիսի 3-ին մարզիչը կստանա պատվաստանյութի երկրորդ դեղաքանակը:

Հիշեցնենք, որ իսպանական «Սևիլիայի» նախկին գլխավոր մարզիչը նախորդ տարվա մարտին էր գլխավորել Հայաստանի հավաքականը, որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը: Նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականը հաղթել էր Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում ու նվաճել B դիվիզիոնի ուղեգիր, իսկ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում մեկնարկել է 3 հաղթանակով:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով