Ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը 34-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 2:0 հաշվով տնային հաղթանակ տարավ «Օսասունայի» նկատմամբ: Մադրիդցիներից խաղի վերջնամասում աչքի ընկան բրազիլացիներ Էդեր Միլիտաոն ու Կազեմիրոն:
Բոլոր մրցաշարերում «Ռեալն» անպարտելի շարքը հասցրեց 19 հանդիպման (13 հաղթանակ, 3 ոչ ոքի): Դա երրորդ լավագույն ցուցանիշն է Զինեդին Զիդանի գլխավորությամբ:
Զինեդին Զիդանի գլխավորած թիմը 74 միավորով երկրորդ տեղում է և 2 միավոր հետ է առաջատար Մադրիդի «Աթլետիկոյին», որը հաղթանակի էր հասել այս տուրում: Երրորդ տեղում գտնվող կատալոնական «Բարսելոնան» ունի 71 միավոր, բայց հանդիպում պակաս է անցկացրել:
Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր
«Ռեալ» - «Օսասունա»՝ 2:0 (տեսանյութ)
Էդեր Միլիտաո, 76, Կազեմիրո, 80
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում