20:08  ,  1 մայիսի, 2021

«Աթլետիկոն» մոտ էր սայթաքելուն, բայց հաղթեց (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը 34-րդ տուրում առաջատար Մադրիդի «Աթլետիկոն» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Էլչեի» նկատմամբ: Մադրիդցիների հաղթական գոլն առաջին խաղակեսում խփեց իսպանացի կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն:

Ավելացված ժամանակում «Էլչեի» իսպանացի կիսապաշտպան Ֆիդելը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը:

Այս հաղթանակից հետո Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հավաքեց 76 միավոր և 5-ական միավոր առաջ անցավ 2-3-րդ տեղերը բաժանող Մադրիդի «Ռեալից» ու կատալոնական «Բարսելոնայից», որոնք մեկական հանդիպում պակաս են անցկացրել: «Էլչեն» 18 միավորով վտանգավոր գոտում է՝ 18-րդ տեղում:

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Էլչե» - «Աթլետիկո»՝ 0:1 (տեսանյութ)

Մարկոս Լյորենտե, 23

Չիրացված 11 մետրանոց՝ Ֆիդել, 90+1 («Էլչե»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում