Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Գոլդեն Սթեյտը» տանը 103:133 հաշվով պարտվել է «Դալասին»:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Լուկա Դոնչիչը, որը հյուրերին բերել է 39 միավոր: «Գոլդեն Սթեյտի» կազմում ամենաարդյունավետը 27 միավոր հավաքած Ստեֆեն Կարին էր:
«Բրուքլինը» 116:103 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Տորոնտոյի» նկատմամբ և ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիր: «Բրուքլինն» Արևելյան գոտու առաջին թիմն է, որը նվաճում է փլեյ-օֆֆի ուղեգիր: Ավելի վաղ Արևմտյան գոտուց փլեյ-օֆֆ էր դուրս եկել «Յուտան»:
Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:
NBA, կանոնավոր առաջնություն
«Տորոնտո» – «Բրուքլին»՝ 103:116 (28:26, 24:30, 31:24, 20:36)
«Շառլոտ» – «Միլուոկի»՝ 104:114 (28:33, 17:29, 35:25, 24:27)
«Բոստոն» – «Օկլահոմա»՝ 115:119 (24:29, 25:26, 29:23, 37:41)
«Ինդիանա» – «Պորտլենդ»՝ 112:133 (35:34, 27:39, 16:40, 34:20)
«Հյուսթոն» – «Մինեսոտա»՝ 107:114 (23:28, 27:31, 29:19, 28:36)
«Գոլդեն Սթեյտ» – «Դալաս»՝ 103:133 (12:36, 17:26, 35:41, 39:30)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում