17:41  ,  27 ապրիլի, 2021

Մադրիդ. Մարգարիտա Գասպարյանը պարտություն է կրել

Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանը չի կարողացել նվաճել Մադրիդում անցկացվող թենիսի WTA-100 մրցաշարի հիմնական փուլի ուղեգիր:

Որակավորման փուլի մեկնարկում հայ մարզուհին մրցել է 18-ամյա ուկրաինացի Մարտա Կոստյուկի հետ և պարտվել 4:6, 1:6 հաշվով: Մրցախաղը տևել է 1 ժամ 15 րոպե:

Որակավորման փուլի եզրափակիչում Կոստյուկը կմրցի Անաստասիա Սևաստովա (Լատվիա) - Ցվետանա Պիրոնկովա (Բուլղարիա) զույգի հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English