14:05  ,  26 ապրիլի, 2021

Հայ ֆուտբոլիստուհին «Բլեքբերնում» գոլ է խփել 2-րդ խաղում անընդմեջ (ֆոտո)

Ֆուտբոլի կանանց Անգլիայի Չեմպիոնշիփի 19-րդ տուրում «Բլեքբերնը» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվել է «Լոնդոն Բիսին»:

«Բլեքբերնի» կազմում հաշիվը 15-րդ րոպեին բացել է 17-ամյա հայ ֆուտբոլիստուհի Մարիա Էդվարդսը, որը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Էդվարդսը գոլի հեղինակ է դարձել երկրորդ խաղում անընդմեջ: Նա աչքի էր ընկել նաև «Վուլվերհեմփթոնի» դեմ կանանց Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում (5:2) ու ճանաչվել նաև հանդիպման լավագույն խաղացող:

Մարիա Էդվարդսը վարձավճարով է հանդես գալիս «Բլեքբերնում»: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Մարիան խաղացել է նաև կանանց Անգլիայի Մ-18 հավաքականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում