Ֆուտբոլի կանանց Անգլիայի Չեմպիոնշիփի 19-րդ տուրում «Բլեքբերնը» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվել է «Լոնդոն Բիսին»:
«Բլեքբերնի» կազմում հաշիվը 15-րդ րոպեին բացել է 17-ամյա հայ ֆուտբոլիստուհի Մարիա Էդվարդսը, որը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Էդվարդսը գոլի հեղինակ է դարձել երկրորդ խաղում անընդմեջ: Նա աչքի էր ընկել նաև «Վուլվերհեմփթոնի» դեմ կանանց Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում (5:2) ու ճանաչվել նաև հանդիպման լավագույն խաղացող:
Մարիա Էդվարդսը վարձավճարով է հանդես գալիս «Բլեքբերնում»: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Մարիան խաղացել է նաև կանանց Անգլիայի Մ-18 հավաքականում:
Another goal for @Maria_edwards10! #Rovers
— Blackburn Rovers LFC (@RoversLadies) April 25, 2021
@mrgaryreed pic.twitter.com/f5CsEpR1xG
15: #LondonBees 0-1 #Rovers @GeorgiaWalters4's driven corner falls to @Maria_edwards10 whose strike takes a deflection on its way in! Yes!
— Blackburn Rovers LFC (@RoversLadies) April 25, 2021
https://t.co/4tJvXQ0ou1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում