Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում մրցեց Լեւերկուզենի «Բայերի» հետ։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։
Արդեն 7-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց կամերունցի հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը, 13-րդ րոպեին կրկնապատկեց գերմանացի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը։
«Բավարիան» 71 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «ՌԲ Լայպցիգից»։
Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» տանը մրցեց «Աուգսբուրգի» հետ եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։
«Այնտրախտը» 56 միավորով երրորդն է։
Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր
«Բավարիա» - «Բայեր»՝ 2։0 (տեսանյութ)
Էրիկ Շուպո-Մոտինգ, 7, Ջոշուա Կիմիխ, 13
«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Աուգսբուրգ»՝ 2։0 (տեսանյութ)
Մարտին Հինտերեգեր, 37, Անդրե Սիլվա, 58
Չիրացրած 11մ՝ Ալֆրեդ Ֆինբոգասոն («Աուգսբուրգ»), 73
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:03 , 6 հոկտեմբերի
00:48 , 6 հոկտեմբերի
00:37 , 6 հոկտեմբերի
23:35 , 5 հոկտեմբերի
23:11 , 5 հոկտեմբերի
22:11 , 5 հոկտեմբերի
21:52 , 5 հոկտեմբերի
21:03 , 5 հոկտեմբերի
20:25 , 5 հոկտեմբերի
20:17 , 5 հոկտեմբերի