19:21  ,  18 ապրիլի, 2021

Էրլինգ Հոլանդի դուբլը նպաստեց «Բորուսիայի» հաղթանակին (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց Բրեմենի «Վերդերին» եւ հաղթանակ տարավ 4։1 հաշվով։

Դորտմունդյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ 20-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։

«Բորուսիան» 49 միավորով 5-րդ տեղում է, «Վերդերը» 13-րդն է՝ 30 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Վերդեր»՝ 4։1 (տեսանյութ)

Ջովանի Ռեյնա, 29, Էրլինգ Հոլանդ, 34, 11մ, 38, Թեոդոր Գեբրե Սելասի, 87, ինքնագոլ - Միլոտ Ռաշիցա, 14

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով