12:20  ,  17 ապրիլի, 2021

Մաքգրեգորի և Պորիեի մենամարտի բոլոր տոմսերը սպառվել են մի քանի վայրկյանում

Լաս Վեգասում հուլիսի 10-ին կայանալիք խառը մենամարտերի UFC 264 մրցաշարում անշլագ է սպասվում: Բոլոր՝ 20 800 տոմսերը վաճառվել են մի քանի վայրկյանում, hաղորդում է UFC-ի մամուլի ծառայությունը:

Մրցաշարի գլխավոր մենամարտում հանդիպելու են երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը և ամերիկացի թեթև քաշային Դասթին Պորիեն:

Ավելի վաղ UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը հայտնել էր, որ «Թի-Մոբայլ» մարզապալատը լցված է լինելու 100 տոկոսով՝ չնայած նրան, որ կորոնավիրուսի պատճառով Նևադա նահանգում երկրպագուներին արգելված է ներկա լինել միջոցառումների:

«Բում: Կտեսնվենք Լաս Վեգասում»,- թվիթերյան էջում գրել է Դեյնա Ուայթը:

Հիշեցնենք, որ դա լինելու է Մաքգրեգորի ու Պորիեի միջև երրորդ մենամարտը: Հունվարի 24-ին Աբու Դաբիի «Մարտական կղզում» անցկացված UFC 257 մրցաշարում Դասթին Պորիեն երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթել էր իռլանդացի մարտիկին: 

Մաքգրեգորը և Պորիեն հանդիպել էին նաև 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ իռլանդացին հաղթել է տեխնիկական նոկաուտով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English