«Էվերտոնը» և «Տոտենհեմը» մարտական ոչ ոքիով բաժանվեցին ֆուտբոլի Անգլիայի առաջնության 32-րդ տուրում: Լիվերպուլյան ակումբից դուբլի հեղինակ դարձավ իսլանդացի կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնը, իսկ լոնդոնցիներից՝ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը:
«Տոտենհեմը» 50 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Էվերտոնը» հետ է մեկ միավոր:
Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր
«Էվերտոն» - «Տոտենհեմ»՝ 2:2 (տեսանյութ)
Գիլֆի Սիգուրդսոն, 31 (11մ), 62 – Հարի Քեյն, 27, 68
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում