12:48  ,  16 ապրիլի, 2021

Գարի Կասպարովը շախմատային հարթակ է թողարկել

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը սեփական հարթակ է թողարկել շախմատ խաղալու համար: Այն ստացել է Kasparovchess անվանումը, հաղորդում է TechCrunch-ը:

Հարթակը տալիս է առցանց շախմատ խաղալու հնարավորություն: Kasparovchess-ում կան մոտ 50 հազար շախմատային առաջադրանքներ, պոդկաստներ, վավերագրական ֆիլմեր ու մոտ հազար տեսադասընթացներ:

Նշվում է, որ լեգենդար շախմատիստները կարող են խորհուրդներ տալ տարբեր խաղամակարդակի խաղացողներին: Kasparovchess-ում շախմատ խաղալու համար անհրաժեշտ է վճարել ամսական 14 դոլար կամ տարեկան 120 դոլար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում