09:33  ,  13 ապրիլի, 2021

Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է Պորիեի հետ մենամարտը չեղարկելու մասին

Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը սոցցանցերում հայտնել է ամերիկացի թեթև քաշային Դասթին Պորիեի հետ մենամարտը չեղյալ հայտարարելու մասին:

«Դու պարզապես անխելք ռամիկ ես: 500 հազար դոլար առանց ծրագրվածի: Երևի, դու ոչինչ չես հասկանում փողից: Ի դեպ, մենամարտը չեղյալ է հայտարարվում: Ես այլ մրցակցի հետ կմենամարտեմ հուլիսի 10-ին: Հաջողություն: Իմ թիմն անում է ամեն բան, որպեսզի յուրաքանչյուր նվիրատվություն գնա այնտեղ, որտեղ պետք է: Իմ առատաձեռնության մասին հայտնի է բոլորին: Դու պատասխան կտաս ինձ վարկաբեկելու փորձի համար: Քո վերջը եկել է»,- թվիթերյան էջում գրել է իռլանդացի մարտիկը:

Ավելի վաղ Դասթին Պորիեն հայտարարել էր, որ 32-ամյա Մաքգրեգորի թիմը չի կատարել մենամարտից հետո բարեգործության վերաբերյալ պայմանավորվածությունը:

Մաքգրեգորի ու Պորիեի միջև երրորդ մենամարտը պետք է տեղի ունենար հուլիսի 10-ին կայանալիք UFC 264 մրցաշարում:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Աբու Դաբիի «Մարտական կղզում» անցկացված UFC 257 մրցաշարում Դասթին Պորիեն երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթել էր իռլանդացի մարտիկին: 

Մաքգրեգորը և Պորիեն հանդիպել էին նաև 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ իռլանդացին հաղթել է տեխնիկական նոկաուտով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English