00:22  ,  13 ապրիլի, 2021

«Հոֆենհայմը» ոչ ոքի խաղաց «Բայերի» հետ, Ադամյանը չմասնակցեց

Գերմանիայի առաջնության 28-րդ «Հոֆենհայմը» հյուրընկալեց Լեւերկուզենի «Բայերին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը մկանային վնասվածքի պատճառով հայտավորված չէր «Հոֆենհայմի» կազմում։

«Հոֆենհայմը» 31 միավորով 12-րդն է, «Բայերը» 6-րդ տեղում է՝ 44 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Հոֆենհայմ» - «Բայեր»՝ 0։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում