Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ապրիլի 7-ին տեղի կունենան քառորդ եզրափակիչի «Բավարիա» - ՊՍԺ, «Պորտու» - «Չելսի» առաջին հանդիպումները։
Գերմանիայի եւ Ֆրանսիայի չեմպիոնների դիմակայությունում բուքմեյքերները նախապատվությունը տալիս են դաշտի տերերին։ «Բավարիայի» հաղթանակի գործակիցը 1․95 է, ՊՍԺ-ի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․60, ոչ ոքին՝ 3․80 գործակցով։
«Պորտուի» եւ «Չելսիի» խաղում ֆավորիտ է համարվում լոնդոնյան ակումբը, որի հաղթանակի գործակիցը 1․75 է։ «Պորտուի» հաղթանակը գնահատվում է 5․20, ոչ ոքին՝ 3․40 գործակցով։
Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23։00-ին։
Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին խաղ
«Բավարիա» (Գերմանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 23։00-ին (Երեւանի ժաման)
«Պորտու» (Պորտուգալիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 23։00
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում