16:56  ,  3 ապրիլի, 2021

Հայաստանի գավաթ․ «Նոան» կիսաեզրափակիչում է

«Նոան» դուրս եկավ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Երեւանյան դերբիում «Նոան» պատասխան հանդիպումն անցկացրեց «Ուրարտուի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։

Առաջին խաղում եւս հաղթել էր «Նոան»՝ 2։0։

Կիսաեզրափակիչի երկրորդ ուղեգիրը վիճարկում են Երեւանի «Արարատն» ու «Վեստ Արմենիան»։

Գավաթակրի տիտղոսը պաշտպանում է «Նոան»։

Հայաստանի գավաթ, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղ

«Նոա» - «Ուրարտու»՝ 2։2 (առաջին խաղ՝ 2։0)

Դենիս Դեդեչկո, 45+2, Վլադիմիր Ազարով, 75 - Ջոնել Դեսիրե, 87, Իգոր Պադերին, 90+7, 11մ

Հեռացում՝ Դենիս Դեդեչկո, 59, երկրորդ դեղին քարտ -  Մենսա, 84

«Արարատ» - «Վեստ Արմենիա»՝ 18։00 (առաջին խաղ՝ 0։2)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում