19:31  ,  31 մարտի, 2021

Հայաստան - Ռումինիա․ Խաղից առաջ (ուղիղ, ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում մարտի 31-ին կընդունի Ռումինիայի հավաքականին։

NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնից։ Թիմերն արդեն դուրս են եկել նախավարժանքի։

Հայաստան․ Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Կարեն Մուրադյան, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան, Նորբերտո Բրիասկո Բալեկյան, Ալեքսանդր Կարապետյան:

Պահեստայիններ․ Անատոլի Այվազով, Արսեն Բեգլարյան, Տարոն Ոսկանյան, Վբեյմար, Էդգար Բաբայան, Հակոբ Հակոբյան, Էդուարդ Սպերցյան, Սոլոմոն Ուդո, Ժիրայր Շաղոյան, Սերոբ Գրիգորյան, Սարգիս Ադամյան, Վահան Բիչախչյան։

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին: Խաղը կսպասարկեն լատվիացի մրցավարներ՝ 36-ամյա Անդրիս Տրեյմանիսի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռումինիայի հավաքականները նախկինում հանդիպել են 5 անգամ: 4 հաղթանակ տարել են ռումինացիները, մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ ոքի:

ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրից հետո Հայաստանի ու Գերմանիայի հավաքականներն ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Հյուսիսային Մակեդոնիան՝ 3-ական, իսկ Իսլանդիան ու Լիխտենշտեյնը կրել են 2 պարտություն:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում