23:18  ,  30 մարտի, 2021

Էդուարդ Սպերցյան․ Սիրտս հուշեց, որ պետք է գամ Հայաստան՝ սա իմ երկիրն է, իմ ազգն է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, ռուսական «Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի պատմել է ֆուտբոլային կարիերայի, Հայաստանի հավաքականն ընտրելու մասին։

«Սիրտս հուշեց, որ պետք է գամ Հայաստան։ Սա իմ երկիրն է, իմ ազգն է։ Ինքս եմ կայացրել այս որոշումը։  Զանգեցի հորս, ընտանիքիս ասացի, որ ցանկանում եմ միանալ Հայաստանի հավաքականին։

Ճանաչում էի Խորեն Բայրամյանին, Վարազդատ Հարոյանին։ Նրանք ասացի, որ այստեղ բոլորը մեկ ընտանիք են, խելահեղ մթնոլորտ է։

Խոակին Կապառոսը մեծագույն մարզիչ է։ Նա ասաց, որ ամեն ինչ լավ կլինի, բարի գալուստ»,- նշել է Էդուարդ Սպերցյանը։

Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ խաղում մարտի 31-ին կընդունի Ռումինիայի հավաքականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում