11:10  ,  30 մարտի, 2021

Էդուարդ Վարդանյանը հայտնել է հաջորդ մենամարտի օրը (ֆոտո)

Խառը մենամարտերում (ММА) հանդես եկող ռուսաստանցի մարզիկ Էդուարդ Վարդանյանը հաջորդ մենամարտը կանցկացնի մայիսի 22-ին: Այդ մասին 29-ամյա մարտիկը հայտնել է սոցցանցերում:

Վարդանյանը հանդես կգա Մոսկվայում անցկացվելիք OpenFC մրցաշարում: Նրա մրցակցի անունը դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Էդուարդ Վարդանյանը հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանի հետ մեկնել էր Արցախ՝ հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:

Էդուարդ Վարդանյանը ծնվել է Երևանում: ММА-ում նա անցկացրել է 24 մենամարտ, որոնցից 20-ում հաղթել է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում