14:43  ,  29 մարտի, 2021

Իտալական 2 ակումբներ հետևում են Նաիր Տիկնիզյանին

Մոսկվայի ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը հայտնվել է իտալական ակումբների հետաքրքրության ոլորտում:

Metaratings.ru-ի համաձայն՝ 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են A Սերիայում հանդես եկող «Ջենոան» ու «Սպեցիան»: Իտալական 2 ակումբների սկաուտները Տիկնիզյանի խաղին հետևում են երիտասարդական Եվրո-2021-ի եզրափակիչ մրցաշարի խաղերում:

Հիշեցնենք, որ այս օրերին Նաիր Տիկնիզյանը Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցում է Եվրո-2021-ի եզրափակիչ մրցաշարին, որտեղ մեկնարկային կազմում մասնակցել է 2 խաղի և դարձել մեկ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English