11:50  ,  29 մարտի, 2021

Հայաստան - Իսլանդիա խաղի լավագույն ֆուտբոլիստը (ֆոտո)

Տիգրան Բարսեղյանը Whoscored-ի վարկածով ճանաչվել է Հայաստանի և Իսլանդիայի հավաքականների միջև ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրի հանդիպման լավագույն խաղացող: Ղազախական «Աստանայի» հարձակվողն արժանացել է 8.3 գնահատականի:

Բարսեղյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման և դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականը հաղթել էր 2:0 հաշվով և առաջին անգամ 2 հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնության ընտրական փուլերում: Խոակին Կապառոսի գլխավորած թիմը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի մարտի 31-ին՝ Երևանում մրցելով Ռումինիայի հավաքականի հետ:

ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրից հետո Հայաստանի ու Գերմանիայի հավաքականներն ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Հյուսիսային Մակեդոնիան՝ 3-ական, իսկ Իսլանդիան ու Լիխտենշտեյնը կրել են 2 պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում