11:50 29 մարտի, 2021Տիգրան Բարսեղյանը Whoscored-ի վարկածով ճանաչվել է Հայաստանի և Իսլանդիայի հավաքականների միջև ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրի հանդիպման լավագույն խաղացող: Ղազախական «Աստանայի» հարձակվողն արժանացել է 8.3 գնահատականի:
Բարսեղյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման և դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականը հաղթել էր 2:0 հաշվով և առաջին անգամ 2 հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնության ընտրական փուլերում: Խոակին Կապառոսի գլխավորած թիմը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի մարտի 31-ին՝ Երևանում մրցելով Ռումինիայի հավաքականի հետ:
ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրից հետո Հայաստանի ու Գերմանիայի հավաքականներն ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Հյուսիսային Մակեդոնիան՝ 3-ական, իսկ Իսլանդիան ու Լիխտենշտեյնը կրել են 2 պարտություն:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.