00:48  ,  27 մարտի, 2021

Մայամի․ Կարեն Խաչանովի վստահ հաղթանակը

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Մայամիում ընթացող «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջան։

Հայ թենիսիստը մրցեց գերմանացի Յանիկ Հանֆմանի հետ եւ վստահ հաղթանակ տարավ երկու սեթում՝ 6։3, 6։2։ Պայքարը տեւեց 1 ժամ 10 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի իտալացի Յանիկ Սիները, որը 6։2, 6։2 հաշվով առավելության հասավ ֆրանսիացի Յուգո Գաստոնի նկատմամբ։

Մրցանակային հիմնադրամը 3,3 միլիոն դոլար է։ Հաղթողը հայտնի կդառնա ապրիլի 4-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում