19:08  ,  25 մարտի, 2021

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Անդրե Սիլվային

«Բարսելոնան» հետաքրքրված է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» 25-ամյա պորտուգալացի հարձակվող Անդրե Սիլվայի ծառայություններով, հաղորդում է Bild-ը։

Կատալոնական ակումբի հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ցանկանում է ամռանն ուժեղացնել հարձակման գիծը։

Անդրե Սիլվային ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու Մադրիդի «Աթլետիկոն»։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Անդրե Սիլվան մասնակցել է 24 հանդիպման, խփել 21 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English