10:59  ,  25 մարտի, 2021

Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը «Ռեյնպարկում» (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Լիխտենշտեյնի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի հանդիպումից առաջ:

ՀՖՖ-ն ներկայացրել է Վադուցի «Ռեյնպարկ» ստադիոնում տեղի ունեցած մարզման ֆոտոշարքը:

Հունական «Լամիայի» 32-ամյա կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը դարձյալ աշխատել է թիմի ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսի հետ: Մյուսները մարզվել են առանց սահմանափակման:

Լիխտենշտեյն - Հայաստան հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին «Ռեյնպարկ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: Հանդիպումը կսպասարկեն ավստրիացի մրցավարներ՝ 36-ամյա Յուլիան Վեինբերգերի գլխավորությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English