23:05  ,  24 մարտի, 2021

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մարտի 25-ին կժամանի Երեւան

Ռուսական «Կրասնոդարի» եւ Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մարտի 25-ին կժամանի Երեւան, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Լիխտենշտեյնից Հայաստանի հավաքականի վերադառնալուց հետո Էդուարդ Սպերցյանը կմիանա իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 32-րդ տուրում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար-2»-ի հետ մարտի 24-ին մասնակցել է «Ենիսեյի» դեմ խաղին։ Հայ ֆուտբոլիստը եղել է մեկնարկային կազմում եւ անցկացրել է 72 րոպե։ 2։0 հաշվով հաղթել է «Ենիսեյը»։

Հայաստանի հավաքականն ընտրական փուլում պայքարը կսկսի մարտի 25-ին՝ Վադուցի «Ռեյնպարկ» ստադիոնում հյուրընկալվելով Լիխտենշտեյնին: Մարտի 28-ին և 31-ին Հայաստանի թիմը Երևանի «Հանրապետական» ստադիոնում կընդունի Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով