18:27  ,  21 մարտի, 2021

«Հոֆենհայմը» տնային պարտություն կրեց (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 26-րդ տուրում «Հոֆենհայմը» տանը 1:2 հաշվով պարտվեց «Մայնցին»: Խաղի բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» փոխարինողների թվում էր, սակայն խաղաժամանակ չստացավ:

«Հոֆենհայմը» 30 միավորով 11-րդ տեղում է, իսկ «Մայնցը» 24 միավորով բարձրացավ 14-րդ տեղ:

Գերմանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Հոֆենհայմ» - «Մայնց»՝ 1:2 (տեսանյութ)

Իլհաս Բեբու, 39 – Ռոբերտ Գլատցել, 1, Դոմինիկ Կոհր, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով