18:22  ,  20 մարտի, 2021

Էդմեն Շահբազյանի մրցակիցը UFC 262 մրցաշարում (ֆոտո)

UFC-ի մարտիկ Էդմեն Շահբազյանը հաջորդ մենամարտը կանցկացնի մայիսի 15-ին կայանալիք UFC 262 մրցաշարում:

Ամերիկահայ մարտիկի մրցակիցը կլինի շվեդ Ջեկ Հերմանսոնը, որը խառը մենամարտերում անցկացրել է 27 հանդիպում, տարել 21 հաղթանակ ու կրել 6 պարտություն:

Նույն մրցաշարում Քեթլին Չուկագյանը կմենամարտի Վիվիեն Արաուխոյի հետ:

Հիշեցնենք, որ 23-ամյա Շահբազյանը նախորդ մենամարտն անցկացրել է 2020-ի օգոստոսին՝ նոկաուտով պարտվելով ամերիկացի Դերեկ Բրունսոնին: Խառը մենամարտերում անցկացրած 12 հանդիպումներում նա տարել 11 հաղթանակ ու կրել մեկ պարտություն:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում