16:06  ,  18 մարտի, 2021

Սանկտ Պետերբուրգ. Մարգարիտա Գասպարյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանը երկրորդ հաղթանակը տարավ Սանկտ Պետերբուրգում անցկացվող թենիսի WTA շարքի մրցաշարում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Երկրորդ շրջանում հայ մարզուհին 1 ժամ 30 րոպեում ուժեղ գտնվեց չեխ Կատերինա Սինյակովայից՝ 6։4, 6։4։

Մեկնարկային փուլում Մարգարիտա Գասպարյանը 3 սեթում առավելության էր հասել ֆրանսիացի Կրիստինա Մլադենովիչի նկատմամբ։

WTA-ի դասակարգման աղյուսակում 126-րդ տեղը զբաղեցնող 26-ամյա Գասպարյանի մրցակիցը քառորդ եզրափակիչում կլինի ռուս Եկատերինա Ալեքսանդրովան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում