17:53  ,  17 մարտի, 2021

Խոակին Կապառոսը հրապարակեց Հայաստանի հավաքականի կազմը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային թիմի կազմը Լիխտենշտեյնի (մարտի 25), Իսլանդիայի (մարտի 28) ու Ռումինիայի (մարտի 31) հավաքականների դեմ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերի համար, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Ընդլայնված կազմում տեղ են գտել 31 ֆուտբոլիստներ: Առաջին անգամ ազգային թիմից հրավեր են ստացել ռուսական «Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, Վանաձորի «Լոռիի» խաղացող Արամ Քոչարյանը, «Ուրարտուի» 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը և Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող ԲԿՄԱ-ի հարձակվող Ժիրայր Շաղոյանը:

Տևական ընդմիջումից հետո հավաքական են հրավիրվել Երևանի «Նոայի» խաղացողներ Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատն ու Պետրոս Ավետիսյանը և «Ուրարտուի» նորեկ Արթուր Միրանյանը։ Վնասվածքի պատճառով հավաքականին չեն միանա թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը և ռուսական «Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանը։

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով – «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)

Անդրե Կալիսիր – «Ապոլոն Սմիրնիս» (Հունաստան)

Արման Հովհաննիսյան – «Փյունիկ» 

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»

Հայկ Իշխանյան – «Շիրակ»

Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ – «Նոա»

Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»

Հակոբ Հակոբյան – «Ուրարտու»

Կիսապաշտպաններ

Էդգար Բաբայան – «Ռիգա» (Լատվիա)

Գևորգ Ղազարյան – «Լամիա» (Հունաստան)

Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Սոլոմոն Իմե Ուդո – «Շախտյոր Կարագանդա» (Ղազախստան)

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Կարեն Մուրադյան – «Արարատ»

Յուրի Գարեգինյան – «Նոա»

Պետրոս Ավետիսյան – «Նոա»

Արամ Քոչարյան – «Լոռի»

Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան – «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Նորբերտո Բրիասկո Բալեկյան – «Ուրական» (Արգենտինա)

Ալեքսանդր Կարապետյան – «Արարատ-Արմենիա»

Արթուր Միրանյան – «Ուրարտու»  

Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին մարտի 22-ից՝ Շվեյցարիայի Սեն Գալեն քաղաքում: Թիմը Հայաստան կվերադառնա Լիխտենշտեյնի հավաքականի հետ հանդիպման հաջորդ օրը՝ մարտի 26-ին, և կշարունակի մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում