15:18  ,  17 մարտի, 2021

37 տարի առաջ այս օրը Համլետ Մխիթարյանի պոկերն «Արարատին» հաղթանակ է բերել «Դինամոյի» դեմ խաղում

37 տարի առաջ այս օրը՝ 1984 թվականի մարտի 17-ին, Երևանի «Արարատը» ֆուտբոլի ԽՍՀՄ առաջնության երկրորդ տուրում ընդունել է Մոսկվայի «Դինամոյին» և հաղթել 5:2 հաշվով: Երևանի «Հրազդան» ստադիոնում տեղի ունեցած խաղում հայկական ակումբից պոկերի հեղինակ դարձել Համլետ Մխիթարյանը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Խորեն Հովհաննիսյանը:

Այդ տարի «Արարատը» գրավել է 11-րդ տեղը, իսկ Համլետ Մխիթարյանը 18 գոլով երկրորդ տեղն է զբաղեցրել ռմբարկուների ցուցակում՝ մեկ գոլ զիջելով Ռոստովի ԲՄԱ-ի ռուս հարձակվող Սերգեյ Անդրեևին: Այդ տարի Մխիթարյանը գրանցել է նաև 3 հեթ-տրիկ:

Համլետ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի ու իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հայրն է: 1996-ին նա 33 տարեկանում կյանքից հեռացել էր ծանր հիվանդության պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում